Մատչելիության հղումներ

Դեպի Հաղպատի վանական համալիր ճանապարհը պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է


Հաղպատի վանական համալիրը, արխիվ
Հաղպատի վանական համալիրը, արխիվ

2019 թվականի տարեվերջին մեկնարկել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

«Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով», - ասված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է հիմնանորոգման շրջանակներում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG