Միջազգային շուկաներում գրանցվել է նավթի գնանկում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտնել է, որ Իրաքում իրանցիների կողմից ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծությունը որևէ ծանր հետևանքի չի հանգեցրել:
Թրամփը նկատել է տվել, որ առաջիկայում ռազմական սրացում, ամենայն հավանականությամբ, չի լինի:
Նյու Յորքի բորսայում «Թեխասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը 3 դոլար 9 սենթով է նվազել և հասել է 59 դոլար 61 սենթի, «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել է 65 դոլար 44 սենթի:
Ի պատասխան Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության՝ Իրանը չորեքշաբթի օրը միջմայրցամաքային հրթիռներով հարվածել է Իրաքում ամերիկյան երկու ռազմակայաններին, զոհեր չկան:
Թրամփն ասել է, թե «Իրանը, կարծես թե, հրաժարվում է ռազմատենչ կեցվածքից, ինչը լավ նորություն է աշխարհի համար»: