Մատչելիության հղումներ

Իրանում այսօր սուգ է հայտարարված


Իրան - Կործանված Boeing 737-ի բեկորները ավիաաղետի վայրում, 8-ը հունվարի, 2020թ.
Իրան - Կործանված Boeing 737-ի բեկորները ավիաաղետի վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Այսօր Իրանում սուգ է հայտարարվել երկու առիթով՝ Թեհրանի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի և Միացյալ Նահանգների կողմից սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևանքով մահացածների համար:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ը կործանվել է երեկ վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Օդանավի 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել են։ Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Երեքշաբթի օրը Քերման քաղաքում գեներալ Սուլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 56 մարդ է զոհվել, շուրջ 200-ը վիրավորվել են։

XS
SM
MD
LG