Մատչելիության հղումներ

Սուլեյմանիի թաղման արարողությանը հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել


Իրան - Քասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը, Քերման, 7-ը հունվարի, 2020թ.
Իրան - Քասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը, Քերման, 7-ը հունվարի, 2020թ.

Առնվազն երեք տասնյակ մարդ է զոհվել, շուրջ 50-ը վիրավորվել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականին այսօր հուղարկավորել են նրա հայրենի քաղաքում՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերմանում: 62-ամյա գեներալի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել են տասնյակ հազարավոր իրանցիներ:

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարին Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրում են Իրաքում ամերիկյան զորքի վրա հարձակումներ կազմակերպելու մեջ։

XS
SM
MD
LG