Մատչելիության հղումներ

Անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը Հայաստան


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 18 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից երկուսի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ, մեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի և կոկորդի շրջանում։

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երևան չվերթի մեկ ուղևոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG