Մատչելիության հղումներ

Առնվազն մեկ տասնյակ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները Իրանի և Իրաքի վրայով


Փրկարարները Իրանում ուկրաինական ավիաընկերության օդանավի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Միջազգային առնվազն 10 խոշոր ավիաընկերություններ անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները Իրանի և Իրաքի օդային տարածքով: Նման որոշման պատճառը Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումն է:

«Ռոսավիացիան» ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել ժամանակավորապես թռիչքներ չկատարել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի նեղուցների օդային տարածքներով:

Երևան-Թեհրան ավիաչվերթի գրաֆիկի փոփոխություն այս պահին նախատեսված չէ, հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից: Վրաստանից Իրան ավիաչվերթները ևս կատարվում են ըստ ժամանակացույցի: Ադրբեջանական ավիաընկերությունը ևս մտադիր չէ փոփոխություն կատարել Բաքու-Թեհրան չվերթի գրաֆիկում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Ուկրաինան դադարեցրել է թռիչքները դեպի Իրան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետը:

Այսօր առավոտյան Իրանում կործանվել է ուկրաինական ավիաընկերության օդանավը: Օդանավում գտնվող բոլոր 177 մարդիկ զոհվել են: Ավիաաղետի պատճառներն ուսումնասիրվում են:

XS
SM
MD
LG