Մատչելիության հղումներ

Թեհրան-Երևան թռիչքը այսօր կայացել է ժամանակին


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

«Զվարթնոց» օդանավայականից հայտնում են՝ Թեհրան-Երևան այսօր ծրագրված թռիչքը կայացել է ժամանակին, և օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում ըստ ծրագրվածի: Չվացուցակում փոփոխություններ այս պահին նախատեսված չեն:

Այսօր վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 օդանավը՝ 167 ուղևորներով և անձնակազմի 9 անդամներով, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։ Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Նախնական տվյալներով՝ ավիաաղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան, հաղորդել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG