Մատչելիության հղումներ

Հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. ԱԻՆ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հունվարի 8-ին, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին հնարավոր են թույլ տեղումներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG