Ավստրիայի նորընտիր կառավարությունը՝ վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, երդմամբ ստանձնեց պարտականությունները: Նախարարների կաբինետի մաս են կազմում երկու քաղաքական կուսակցություններ՝ պահպանողական Ժողովրդական կուսակցությունը և Կանաչները:
Երկրի կանցլերի պաշտոնը կրկին կզբաղեցնի Կուրցը, ով անցյալ տարվա մայիսին հրաժարական էր տվել, երբ պարզվել էր, որ իր գլխավորած քաղաքական ուժի առաջնորդներից՝ նախկին կանցլեր Հայնց-Կրիստիան Շտրախեն Իբիցայի հյուրանոցներից մեկում քաղաքական ծառայություններ էր առաջարկել ռուսաստանցի օլիգարխներից մեկի զարմուհուն՝ իր կուսակցությանը ֆինանսավորելու դիմաց: