Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստում այսօր քննարկվելու է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը


Այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ, որտեղ քննարկվելու է հունվարի 3-ին Բաղդադում ամերիկացիների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը, ինչպես նաև Իրաքի և Իրանի պատասխան գործողությունները:

Իրադարձություններն այսպես զարգացան: Դեկտեմբերի 27-ին ավելի քան 30 հրթիռ էր արձակվել Քիրկուկ քաղաքի մերձակայքում գտնվող իրաքյան ռազմաբազայի ուղղությամբ, եղան զոհեր: Դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգները ռմբակոծեց «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը, որոնց իրենք պատասխանատու են համարում հարձակման համար՝ Իրաքում և Սիրիայում: Դեկտեմբերի 31-ին Բաղդադում խմբավորման կողմնակիցները երթ կազմակերպեցին դեպի ամերիկյան դեսպանատուն և մեկ օրով խաթարեցին դրա աշխատանքը:

Հունվարի 3-ի առավոտյան Բաղդադի օդանավակայանի մոտակայքում իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի և Հեզբոլլահի մի քանի բարձրաստիճան հրամանատարների մեքենաներ օդից հարձակման էին ենթարկվել: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ դա պետք էր անել տարիներ առաջ:

XS
SM
MD
LG