Մատչելիության հղումներ

ԱՄՆ ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթա'իբ Հըզբոլա» խմբավորման օբյեկտներին


Ամերիկյան F-16 ռազմական օդանավեր, արխիվ
Ամերիկյան F-16 ռազմական օդանավեր, արխիվ

Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում «Քաթա'իբ Հըզբոլա» զինված խմբավորմանը պատկանող օբյեկտներին:

Ըստ Պենտագոնի hաղորդագրության՝ «պաշտպանական հարվածներ» են հասցվել Իրաքում երեք և Սիրիայում երկու թիրախների, այդ թվում՝ զինապահեստների: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ հինգ տասնյակից ավելին։

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» էլիտար ստորաբաժանման հետ ենթադրյալ կապեր ունեցող խմբավորմանը Իրաքի Քիրքուք քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի հրթիռակոծման մեջ: Ըստ Պենտագոնի, դեկտեմբերի 27-ին զինյալները կոալիցիոն ուժերի ռազմաբազայի ուղղությամբ ավելի քան երեք տասնյակ հրթիռ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է մեկ ԱՄՆ քաղաքացի, չորս ամերիկացի զինծառայողներ և Իրաքի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG