Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից


Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրի տարածքից Բաղդադի օդանավակայանում հունվարի 3-ին իրանցի բարձրաստիճան գեներալի սպանությունից հետո:

Իրաքի պառլամենտը կոչ է արել արգելել ցանկացած օտարերկրյա ռազմական ակտիվություն երկրում, օդային տարածքում կամ տարածքային ջրերում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներով է նման ակտիվությունը պայմանավորված:

Այժմ Իրաքում մոտ 5000 ԱՄՆ զինծառայող կա, դրանք հիմնականում ռազմական խորհրդականներ են:

Հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Սուլեյմանին Բաղդադ էր ժամանել ամերիկյան զորքերի վրա հետագա հարձակումները նախապատրաստելու նպատակով:

XS
SM
MD
LG