Մատչելիության հղումներ

Բաղդադում հազարավոր մարդիկ միացել են գեներալի սպանության կապակցությամբ սգո երթին


Բաղդադում սգո երթ, 4-ը հունվարի, 2020թ.

Բաղդադում այսօր հազարավոր մարդիկ միացել են սգո երթին՝ իրանցի գեներալի սպանության կապակցությամբ:

Քասեմ Սուլեյմանիի հետ ամերիկյան օդային հարվածների հետևանքով սպանվել է նաև նրա խորհրդական Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, ևս ութ հոգի, այդ թվում՝ Սուլեյմանիի թիկնապահները:

Միջազգային լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղդադում բազմամարդ երթը ուղեկցում են Իրաքի ոստիկանության ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ գեներալի հրաժեշտի արարողությանը մասնակցել է նաև Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին, ով դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը՝ այն անվանելով «Իրաքի նկատմամբ ագրեսիա»:

Իրաքի խորհրդարանը շաբաթ օրը արտահերթ նիստ է հրավիրել, ինչպես նշել է խոսնակ Հասան ալ-Քաաբին՝ «Իրաքում ԱՄՆ-ի ներկայությանը վերջ դնելու» որոշում ընդունելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG