Մատչելիության հղումներ

2019-ն առանձնացավ ղարաբաղյան հակամարտության նախորդ տարիների համեմատությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Անցած՝ 2019թ.-ն ինչ-որ առումով առանձնացավ ղարաբաղյան հակամարտության նախորդ տարիների համեմատությամբ, և խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ անցած տարվա մայիսին լրացավ ճ՛շտ քառորդ դարը, ինչ Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ մտավ 1994-ի մայիսի 12-ին: Միակ փաստաթուղթը, որ հակամարտության շուրջ երեք տասնամյակների ընթացքում համաձայնել են ստորագրել և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և՛ Բաքվում։

Երեք հանգամանք կարելի է առանձնացնել՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո 2019թ.-ին լարվածությունը սահմանին, շփման գծում շարունակեց նվազել, կարելի է ասել՝ փոքրիկ «ճեղքում» գրանցվեց հակամարտող կողմերի հանրային կարծիքները մեղմելու գործում՝ լրագրողների փոխայցելությամբ, ինչն աննախադեպ էր նախորդ տարիների համար, և վերջապես՝ բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հարցը մտավ օրակարգ, այն քննարկվում է։

Բուն բանակցային գործընթացում մեզ հայտնի միակ նորությունը, իրոք, այս վերջին կետն էր, իսկ տրամաբանությունը պարզ է՝ եթե Բաքվում, միջնորդները իրոք ցանկանում են վերջ տալ հակամարտութանը, ապա պետք է խոսել, բանակցել հակամարտության անմիջական կողմ հանդիսացող պաշտոնական Ստեփանակերտի հետ։

Անցած տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ հանդիպեցին ու բանակցեցին՝ մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ եղել են, սակայն, այսպես ասած, պետությունների ղեկավարների մակարդակով պաշտոնական բանակցությունները եզակի էին՝ Ավստրիայի մայրաքաղաքում, և այդ բանակցությունների ընթացքում Փաշինյանը բարձրացրեց Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցը...

«Ազատության» ամբողջական անդրադարձին կարող եք ծանոթանալ ստորև.

Ուղիղ հղում


XS
SM
MD
LG