2020 թվականին Ղարաբաղյան խնդրի կարգավորումը լինելու է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր խնդիրը, հայտարարել է արտգործնախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրությամբ Բաքուն վերստին պնդել է, թե կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Իր առջև դրված նպատակներին հասնելու համար Ադրբեջանի արտգործնախարարությունը կշարունակի իր անկախ քաղաքական կուրսը՝ հիմնվելով «ազգային շահերի և արդարության վրա», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. - «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: