Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի թեզերը որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին


Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արխիվ

Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային տարրեր պարունակող թեզերի մշտական կրկնությամբ, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսօր ունեցած իր հարցազրույցում Մամեդյարովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները:

«Գուցե այդ թեզերը որոշակի արժեք ունեն Ադրբեջանի ներքաղաքական միջավայրում՝ հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող վերադասավորումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն դրանք որևէ ձևով չեն նպաստում խաղաղ գործընթացին և ուստի որևէ արժեք չունեն», - նշված է Հայաստանի արտգործնախարարության կայքում նշված պաշտոնական պատասխանի մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Արցախում դատապարտված Դիհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ նշելով, որ վերջիններիս կողմից հարազատների գերեզման այցելությունը չի կարող հանցագործություն համարվել:

Այս մասին մենաբանություն տալով՝ Աննա Նաղդալյանը նկատել է. - «Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը: Դա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ: Կցանկանայի վերստին հիշատակել, որ Ադրբեջանի նախագահն անչափահասին սպանած մարդկանց համեմատել է Ռամիլ Սաֆարովի հետ: Կարծում ենք՝ այդ համեմատությամբ ամեն ինչ ասված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG