Մատչելիության հղումներ

Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 2 զոհ


Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 23:46-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ քարերին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Լյովա Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ և մահացել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG