Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր ստուգայց է կատարել բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
«Քննարկվել են տագնապի դեպքում զինված ուժերը լիակատար մարտական պատրաստության բերելու, կարևոր օբյեկտների պաշտպանությունն ապահովելու, հերթապահության և այլ հարցեր», - հաղորդում է Պաշտպանության նախարարութունը:
Ըստ պաշտոնական կայքի, գեներալ-գնդապետ Հասանովը նաև մի շարք հրահանգներ է տվել՝ ռազմական խնդիրներն առավել օպերատիվ և արդյունավետ լուծելու վերաբերյալ:
Օրեր առաջ պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե համալրել է բանակը ռուսական Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչներով, ինչպես նաև ձեռք է բերել ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր: