Մատչելիության հղումներ

Նեթանյահուն դիմել է խորհրդարանին՝ անձեռնմխելիություն տրամադրելու խնդրանքով


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում, 20-ը նոյեմբերի, 2019թ.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Քնեսեթում, 20-ը նոյեմբերի, 2019թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմել է խորհրդարանին՝ անձեռնմխելիություն տրամադրելու խնդրանքով:

Անցած նոյեմբերին դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել՝ հարուստ գործարարներից նվերներ վերցնելու, միլիոնների կաշառք ստանալու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Վերջինս հերքում է մեղադրանքները, քրեական գործն էլ որակում քաղաքական հետապնդում:

Քնեաեթը Նեթանյահուի դիմումն ամենայն հավանականությամբ չի քննարկի, մարտին երկրում արտահերթ ընտրություններ են նշանակված: Փոխարենը այս դիմումը հնարավորություն կտա նրան հետաձգել դատական նիստերը, առնվազն մինչև գարուն, երբ կձևավորվի նոր խորհրդարանը:

XS
SM
MD
LG