Մատչելիության հղումներ

Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվելու որոշում ընդունեց


Իսրայելի խորհրդարանը, արխիվ
Իսրայելի խորհրդարանը, արխիվ

Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվելու որոշում է ընդունել, սպասվում են նոր ընտրություններ: Օրն արդեն նշանակվել է՝ 2020 թվականի մարտի 2-ին:

Վերջին 1 տարվա ընթացքում դրանք արդեն կլինեն 3-րդ ընտրությունները: Քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվում համոզիչ հաղթանակի հասնել ու կառավարություն ձևավորել: Անհաջողության են մատնվում նաև կոալիցիա ձևավորելու փորձերը:

Իսրայելում քաղաքական ճգնաժամը հնարավոր է՝ շարունակվի նաև նոր ընտրություններից հետո:

Ըստ սոցհարցումների, կուսակցություններից ոչ մեկն անհրաժեշտ ձայներ չի ստանա կառավարությունն ինքնուրույն ձևավորելու համար:

XS
SM
MD
LG