Մատչելիության հղումներ

Մինչև հունվարի 5-ը տեղումներ չեն սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր, հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում՝ Վայոց ձորի մարզի կողմից, Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG