Մատչելիության հղումներ

ԱԱԾ. «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն»-ի աշխատակիցը շուրջ 2 մլն դրամ կաշառք է վերցրել


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է կաշառք ստանալու հերթական դեպքի բացահայտման մասին:

Կառույցի մամուլի կենտրոնից փոխանցում են, որ ԱԱԾ-ն ստացել է փաստական տվյալներ, որ Առողջապահության նախարարության «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու, իրավապահ մարմինների կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննություններ կատարելու լիազորություններով, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող աշխատակիցների օժանդակությամբ, պետական միջոցների հաշվին կատարվող դիակի դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում, մեկ միասնական դիտավորությամբ, այս տարվա նոյեմբերից մինչև դեկտեմբերի 26-ը շուրջ 60 հանգուցյալների ազգականներից որպես կաշառք վերցրել է 30-35.000-ական դրամ՝ ընդհանուր առմամբ ստանալով առանձնապես խոշոր՝ 2.100.000 դրամի չափով կաշառք:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Գործի շրջանակներում ձերբակալվել են նաև վերջինիս հանցակիցները, բաժնի վարիչին մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձի պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG