Մատչելիության հղումներ

Մամեդյարովը ղարաբաղյան կարգավորման համար կորսված տարի է որակում 2019-ը


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«2019 թվականը ղարաբաղյան կարգավորման համար կորսված հնարավորությունների տարի էր», - «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Չնայած այն հանգամանքին, որ կայացավ նախագահների մեկ և արտգործնախարարների չորս հանդիպում, որևէ հստակ արդյունքների կողմերը այդպես էլ չկարողացան հանգել», - նշել է Մամեդյարովը:

Անդրադառնալով կարգավորման հետագա ընթացքին` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է. - «Մինչ օրս մշակված բոլոր փաստաթղթերում հստակեցվում են կարգավորման փուլային տարբերակին վերաբերող հարցերը, մեր գրավյալ տարածքների ազատագրման, ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրները և կարգավիճակի հստակեցումը, որ տեղի է ունենալու հետագա փուլերում: Այդ տարրերին ծանոթանալու համար հարկավոր է ընթերցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը»:

XS
SM
MD
LG