Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 35 հոգի վնասվածքներ են ստացել։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ վթարը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալու պահին, ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, բախվել երկհարկանի շինության և ցած ընկել բնակելի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG