Մատչելիության հղումներ

Ղազախստանում ավիաաղետի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել


Ղազախստան - Ալմաթիի մոտակայքում աղետի ենթարկված օդանավը, 27-ը դեկտեմբերի, 2019թ.

Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 35 հոգի վնասվածքներ են ստացել։

Bek Air ավիաընկերության Fokker-100 օդանավը Ալմաթիից չվերթ էր իրականացնում դեպի Նուր-Սուլթան՝ տեղափոխելով 95 ուղևորի, ևս 5 հոգի՝ օդանավի անձնակազմը:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ վթարը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալու պահին, ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, բախվել երկհարկանի շինության և ցած ընկել բնակելի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG