Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, և առաջիկա գիշերը՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Վաղը ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։