Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը


«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, արխիվ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, արխիվ

Դատարանն այսօր բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ որոշումը ստանալուց հետո այն ավելի մանրամասն կմեկնաբանեն, բայց վերաքննիչում առաջին ատյանի որոշումը պարտադիր բողոքարկելու են:

«Այն անձը, ով ենթադրվում է, որ կատարել է գործողությունը, ամենաակտիվ մասնակցությունը պետք է ունենար ենթադրյալ հանցագործության մեջ, պարոն Թավադյանը, որ ոչ մի կապ չի ներկայացնում, թե ինչ գործողություն է կատարել, ձերբակալված է: Այդ ամենը ցայտուն փաստն է՝ գնահատական տալու համար ոչ միայն իրավաբանորեն, այլև հանրության համար: Հիմքերի մասով նորություն չեղավ, առանձին որոշակի տվյալներ գործից հայտնի դարձել են, բայց դրանք չեմ կարող հրապարակել», - ասաց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Խուդոյանը նկատում է՝ հետևության տեղիք է տալիս փաստը, որ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Թավադյանի դեպքում՝ կալանավորումը:

XS
SM
MD
LG