Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 18-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG