Մատչելիության հղումներ

Թրամփ. «Առաջիկայում կստորագրվի առևտրի պայմանագիրը Չինաստանի հետ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ առաջիկայում ինքը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կստորագրեն այս ամսվա ընթացքում համաձայնեցրած առևտրի պայմանագրի առաջին փաթեթը: Կնքման արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը:

«Մի փոքր արարողություն կլինի, այո, Չինաստանի գործարքը, մենք այն կստորագրենք, ուզում ենք դա արագ անել, որ ավարտենք, գործարքը պատրաստ է, հիմա այն թարգմանում են», - ասել է Թրամփը:

Պաշտոնական Պեկինը չմանրամասնելով հաստատել է, որ երկու երկրները մոտ են փաստաթուղթը համաձայնեցնելուն:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ երբ նախագահները կստորագրեն պայմանագիրը: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա հունվարի սկզբին: Պայմանագրի դրույթների մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG