Մատչելիության հղումներ

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը վաղը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Դեկտեմբերի 26-ին, 28-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն այս գիշեր բարձրացել է 8-10, վաղը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում այսօր հնարավոր են, հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում և Աշոցք գյուղում տեղում է ձյուն:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG