Մատչելիության հղումներ

Մոսկվայում ՏՏ մասնագետը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Ազգային գվարդիայի աշխատակցի դեմ բռնության մեղադրանքով


Ռուսաստան - Ծրագրավորող Սերգեյ Սուրովցևը դատարանում, Մոսկվա, դեկտեմբեր, 2019թ.

Երեկ Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 30-ամյա ՏՏ մասնագետ Սերգեյ Սուրովցևին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Ազգային գվարդիայի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Այս տարվա հուլիսի 27-ին Սուրովցևը մասնակցել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում անկախ թեկնածուներին գրանցելու պահանջով ցույցին: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Նույն ակցիային մասնակցած ռեփեր Սամարիդին Ռաջաբովն ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ տուգանվելով 100 հազար ռուբլով:

Պետական մեղադրողը 3,5 տարվա ազատազրկում էր պահանջել «Մոսկովյան գործում» ներգրավված Ռաջաբովի համար, ով մեղադրվում էր պետության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի մեջ:

XS
SM
MD
LG