Մատչելիության հղումներ

Դատախազը 3,5 տարվա ազատազրկում է պահանջել «Մոսկովյան գործում» ներգրավված ռեփերի համար


Ռուսաստան - Սամարիդին Ռաջաբովը և նրա փաստաբանը մոսկովյան դատարանում, սեպտեմբեր, 2019թ.
Ռուսաստան - Սամարիդին Ռաջաբովը և նրա փաստաբանը մոսկովյան դատարանում, սեպտեմբեր, 2019թ.

Պետական մեղադրողը 3,5 տարվա ազատազրկում է պահանջել «Մոսկովյան գործում» ներգրավված Սամարիդին Ռաջաբովի համար, ով մեղադրվում է պետության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի մեջ:

Դատավճիռը պետք է կայացվի այսօր Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանում:

21-ամյա Ռաջաբովը սկսնակ ռեփեր է: Հուլիսի 27-ին նա մասնակցել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում անկախ թեկնածուներին գրանցելու պահանջով ցույցին: Օգոստոսից նա բանտում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG