Մատչելիության հղումներ

Ջոնսոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: Այդ մասին նա հայտարարել է The Spectator հանդեսին տված մեկնաբանության մեջ:

«Ես իսկապես փոխել եմ կարծիքս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին: Ես, ինչպես շատ վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ, կարծում էի, որ կարող ենք նորից սկսել: Դա գերտերություն է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ: Ես շատ ցավում եմ, որ սխալվել եմ», - հայտարարել է Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը բազմիցս է կոշտ արտահայտվել Ռուսաստանի մասին: Սոլսբերիում Սկրիպալների թունավորումից հետո նա Կրեմլն անվանել էր «չարամիտ և ապակայունացնող ուժ»: Արտգործնախարարի պաշտոնում Ջոնսոնը սատարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը ՝ ի պատասխան Սիրիայում Մոսկվայի գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG