Մատչելիության հղումներ

Վաղը Թբիլիսիում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարները


Վաղը Թբիլիսիում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարները:

Սա երեք երկրների դիվանագետների արդեն 8-րդ հանդիպումն է, որի ընթացքում, ըստ պաշտոնյաների, Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն ու Դավիթ Զալկալիանին կքննարկեն եռակողմ հարաբերություններին ու տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր:

Արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում: Ավարտին կողմերը հռչակագիր էին ստորագրել, որով սատարել էին միմյանց տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև պնդել՝ կովկասյան հակամարտություններում առկա ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG