Մատչելիության հղումներ

Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ


Այժմ նախկին դատավոր Սամվել Ուզունյան, արխիվ

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:

Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնում, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:

Ըստ մամուլի, Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա Երևան-Մոսկվա չվերթով, և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը:

Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:

ԲԴԽ-ն երեկ է քննարկել Ուզունյանի Հայաստանի գլխավոր դատախազի համապատասխան միջնորդություններն ու որոշել է․ - «Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»:

Հիշեցնենք, Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

65-ամյա նախկին դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

XS
SM
MD
LG