Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ստորագրել է Տիեզերական զորքերի ստեղծում նախատեսող օրենքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենքը, որի դրույթներից մեկը նախատեսում է երկրի Տիեզերական զորքերի ստեղծում:

Սա ամերիկյան բանակում նոր զորատեսակի ձևավորումն է 1947 թվականից հետո, երբ ստեղծվեցին ռազմաօդային ուժերը: Տիեզերական ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ջոն Ռեյմոնդը, հաղորդվում է, որ առաջիկայում այս ստորաբաժանում կտեղափոխվեն ռազմաօդային ուժերի 15 հազար զինվորականներ:

Օգոստոսին, հիմնավորելով այս քայլը, նախագահ Թրամփը հայտարարել էր՝ Ամերիկայի հակառակորդները ռազմականացնում են երկրի ուղեծիրը: «Տիեզերքում անարգել գործելու հնարավորությունը թույլ կտա մեզ հայտնաբերել և ոչնչացնել Միացյալ Նահանգների դեմ ուղղված ցանկացած հրթիռ», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը:

Ակնկալվում է, որ Տիեզերական զորքերը կտեղակայվեն վեց ռազմակայաններում, չորսը՝ Կոլորադոյում, մեկը՝ Ալաբամայում, մյուսը՝ Կալիֆորնիայում:

XS
SM
MD
LG