Մատչելիության հղումներ

Փենս․ Տիեզերական զորքերի ստեղծում մինչև 2020 թվականը չի նախատեսվում


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Սպիտակ տունը հայտարարում է, որ առաջ է մղում ԱՄՆ նոր՝ տիեզերական զորքերի հիմնադրման ծրագիրը, և առաջին քայլերն արվում են: Այդուհանդերձ, զինված ուժերի վեցերորդ ստորաբաժանման ստեղծումը, որի մեկնարկի մասին այս տարի ավելի վաղ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղի չի ունենա մոտ ապագայում։

Սպիտակ տունը չի նախատեսում անկախ տիեզերական ուժերի ստեղծում մինչև 2020 թվականը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգտոնում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ:

Փենսը Տիեզերքի հարցերով ազգային խորհրդի ղեկավարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG