Մատչելիության հղումներ

Բավարարվել է ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ 43-ամյա կնոջը կալանավորելու միջնորդությունը


Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երևանի բնակչուհուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ երկու կամ ավելի երեխաների նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Օտարերկրյա որդեգրումների քրեական գործով ձերբակալված անձանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ. նրան առաջադրվել է նաև առևտրային կաշառքի մեղադրանք։

«Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը մեղադրվում է ծնողից երեխային բաժանելու համար՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով:

XS
SM
MD
LG