Մատչելիության հղումներ

Սլովակ նախկին զինվորականը խոստովանել է, որ ինքն է սպանել լրագրող Կուցիակին և նրա հարսնացուին


Սլովակիա - Սպանված լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի հիշատակին մոմավառություն Բրատիսլավայում, 28-ը փետրվարի, 2018թ.
Սլովակիա - Սպանված լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի հիշատակին մոմավառություն Բրատիսլավայում, 28-ը փետրվարի, 2018թ.

Սլովակ նախկին զինվորական Միրոսլավ Մարչեկը խոստովանել է, որ ինքն է սպանել լրագրող Յան Կուցիակին և նրա հարսնացուին, հայտնում են Սլովակիայի լրատվամիջոցները:

Հետաքննող լրագրողը սպանվել է 2018 թվականի փետրվարին Բրատիսլավայի մերձակայքում գտնվող բնակարանում: 27-ամյա Կուցիակը հետաքննում էր Սլովակիայի քաղաքական վերնախավի և իտալական մաֆիայի միջև հանցավոր կապերը:

Լրագրողի սպանությունը Սլովակիայում ներքաղաքական ճգնաժամի, բողոքի բազմահազարանոց ցույցերի տեղիք է տվել, որոնց հետևանքով վարչապետը, ներքին գործերի նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել: Սպանության գործով ձերբակալվել և հետագայում կալանավորվել են չորս հոգի՝ այդ թվում Միրոսլավ Մարչեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG