Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր


Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են Ասկերանի շրջանի Հարավ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG