Մատչելիության հղումներ

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ФСБ-ի շենքի մոտ հրաձգությունն իրականացրել է Եվգենի Մանյուրովը


Ոստիկանները Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանի մոտ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2019թ.
Ոստիկանները Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանի մոտ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2019թ.

Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնում նախօրեին Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի կենտրոնակայանի մոտ հրաձգություն նախաձեռնած և սպանված անձի անունը:

Երեկ այդ անձը սպանել է ФСБ-ի մեկ ծառայողի, վիրավորել է ևս չորս ծառայողի և մեկ քաղաքացիական անձի:

Փոխհրաձգության ընթացքում ոստիկանները սպանել են այդ անձին: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցի շրջանում, որտեղ գտնվում է նախկին ՊԱԿ-ի և ներկայիս ԱԴԾ-ի կենտրոնակայանը:

Մոսկովյան մամուլի փոխանցմամբ, այդ անձը 39-ամյա Եվգենի Մանյուրովն է, նա Մոսկվայի շրջանի բնակիչ էր, որի համար հրաձգությունը սիրված զբաղմունքներից էր:

Իրավապահները զննել են Պոդոլսկում Մանյուրովի ընտանիքի բնակարանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել այն ժամին, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդես էր գալիս ելույթով՝ նվիրված Ռուսաստանի հատուկ ծառայությունների օրվան:

XS
SM
MD
LG