Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 16 կմ հարավ, զգացվել է նաև Ստեփանակերտում


Արխիվային լուսանկար, արխիվ
Արխիվային լուսանկար, արխիվ

Այսօր տեղական ժամանակով ժամը 8-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.20 աստիճան և արևելյան երկայնության 47.12 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Բարդա քաղաքից 16 կիլոմետր հարավ, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում՝ 3-4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG