Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար:

«Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախ և առաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր է տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ ամո՛ւր եղեք,- ասել է նախագահ Սարգսյանը: -Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG