Միացյալ Նահանգները մոտ ապագայում կարող է կտրուկ կերպով կրճատել Աֆղանստանում տեղակայված զինծառայողների թվաքանակը: Այս մասին, վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
CNN-ի տեղեկություններով՝ նախագահ Թրամփը մտադրվում է Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատել 1/3-ով: Այսօր Աֆղանստանում գործող ամերիկյան զորախմբի ընդհանուր թվաքանակը տատանվում է 12 հազարի և 13 հազարի միջև:
Ավելի վաղ` մայիսին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների թվաքանակը նվազեցնել` հասցնելով 8600-ի: CNN-ի տեղեկություններով՝ զորքերի կրճատման մասին Սպիտակ տունը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ: