Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է զգալիորեն կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում․ ամերիկյան լրատվամիջոցներ


Աֆղանստան - Ամերիկացի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Աֆղանստանի բանակում, մայիս, 2019թ․
Աֆղանստան - Ամերիկացի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Աֆղանստանի բանակում, մայիս, 2019թ․

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները պատրաստ է զգալիորեն կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, ինչը ենթադրում է, որ «Թալիբան»-ը ուղիղ բանակցություններ է սկսելու Արևմուտքի աջակցությունը վայելող Աֆղանստանի կառավարության հետ։

The Washington Post-ը և CNN-ը, վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, հաղորդում են, որ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների թիվը 14 հազարից կարող է կրճատվել և հասցվել 8-9 հազարի, ինչը կլինի մոտ երկու տասնամյակ շարունակվող հակամարտությանը վերջ տալուն միտված խաղաղ բանակցությունների արդյունքներից մեկը։

Մինչ այժմ «Թալիբան» զինյալ խմբավորումը հրաժարվել է բանակցություններ վարել Աֆղանստանի իշխանությունների հետ՝ նրանց որակելով «խամաճիկային ռեժիմ»:

CNN-ը հաղորդում է, որ նախատեսվում է նաև ԱՄՆ դեսպանատան անձնակազմի և անվտանգության աշխատակիցների կրճատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG