Մատչելիության հղումներ

Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման


Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, արխիվ
Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, արխիվ

Սուդանի դատարանը այսօր երկու տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին` նրան մեղավոր ճանաչելով կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության և օտարերկրյա արտարժույթի անօրինական տիրապետման համար:

Նախապես դատարանը Ալ-Բաշիրին դատապարտեց 10 տարվա ազատազրկման, այնուհետև միանգամից կրճատել է պատժաչափը: «Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով նախկին նախագահի պատկառելի տարիքը: Նա 70-ն անց է», - հայտարարել է դատավորը:

Օմար ալ-Բաշիրը Սուդանը ղեկավարում էր 1989 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ի վեր: Նա պաշտոնանկ արվեց այս տարեսկզբին Սուդանում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիաների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG