Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների», - մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG