Մատչելիության հղումներ

Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցություն է ստեղծում


Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ստեղծում է նոր կուսակցություն, որը մարտահրավեր է նետելու նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը:

Դավութօղլուն այս տարվա սեպտեմբերին լքել է պառակտման փուլում գտնվող իշխող կուսակցությունը և այսօր մայրաքաղաք Անկարայում հայտնել է «Ապագայի կուսակցություն» (Gelecek Partisi) հիմնելու նախաձեռնության մասին:

«Այսօր մենք ստեղծում ենք մեր կուսակցությունը և դրանով ասում, որ ապագան ժողովրդինն է, ապագան Թուրքիայինն է», - հայտարարել է Ահմեթ Դավութօղլուն:

60-ամյա նախկին վարչապետն ուներ Էրդողանի հավատարիմ դաշնակցի և մտերիմ բարեկամի համբավ:

«Արդարություն և զարգացում»-ից Դավութօղլուի դուրս գալը համարվել է ծանր հարված և՛ Էրդողանին, և՛ կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG