Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
«Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:
Հիշեցնենք՝ Ազգային պատգամավորական ժողովը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Պոլսո Հայոց Պատրիարք ընտրեց երեկ:
Նորընտիր Պատրիարքին շնորհավորագիր է հղել Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը: