Մատչելիության հղումներ

Խոսե Սաչյանը փոխնախարարի պաշտոն կստանա Ուրուգվայի նոր կառավարությունում


Խոսե Սաչյանը Ուրուգվայի խորհրդարանում, արխիվ
Խոսե Սաչյանը Ուրուգվայի խորհրդարանում, արխիվ

Քաղաքական հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ուրուգվայի ընտրված նախագահ Լուիս Լակալե Պոուն խորհրդարանի հայազգի պատգամավոր Խոսե Սաչյանին նշանակելու է առողջապահության փոխնախարար: Սաչյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պատրաստակամություն հայտնելով կառավարությունում օգտակար լինել հասարակության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:

35-ամյա Սաչյանը կառավարման և տնտեսագիտության մասնագիտություններով համալսարանական կրթություն ունի, տարիներ առաջ նա այցելել է Հայաստան ու Արցախ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG